«ԱԼԼՆԵՏ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը (ՍՊԸ) հիմնադրվել է 2009թ. հունիսին «ԼԻՑԵՆԶԻԱ N1012»:

2013 թվականին միանալով Հանրապետական նշանակություն ունեցող GNC-Alfa ընկերության օպտիկամանրաթելային ցանցին, առաջարկում է լայնաշերտ ինտերնետ ծառայություններ ռադիոմոդեմային կապով (2.4GHz եւ 5GHz NanoStation) Արարատ և Արմավիր մարզերի տարածքում:

Ընկերության նպատակն է մատուցել մատչելի և որակյալ ծառայություններ, հաշվի առնելով շուկայի դինամիկ զարգացող պահանջներն ու նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

«ԱԼԼՆԵՏ» ՍՊԸ–ն այն ընկերություններից է, որոնք ամենից առաջ կարևորում են ստեղծել գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են ազնվության, պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Բարձր որակի հետ համատեղ մենք կարևորում ենք սպասարկման բարձր մակարդակը: Մեր նպատակն է երկարաժամկետ հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ:

Մեր առաքելությունն է լինել հուսալի և վստահելի:

Ընկերությունն ունի բարձր որակավորում ունեցող տեխնիկներ և սպասարկող անձնակազմ, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն է թողնում մատուցվող ծառայությունների վրա:

Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու համար «ԱԼԼՆԵՏ» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում են ցանցի բարելավման, թերությունների և անսարքությունների վերացման աշխատանքներ:

Նորություններ